ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. «Իմ սիրտն էլ է խորոված ուզում»

Վարդգես ՕՎՅԱՆ. «Իմ սիրտն էլ է խորոված ուզում»
17.03.2013 | 18:55

Վերջին երկու-երեք շաբաթում ինձ դնելով չեզոք դիտորդի տեղ և վերլուծելով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում ու ՖԲ-ում զետեղված նյութերը, զգալի տոկոս կազմող քննադատական դիտարկումներն ու մեկնաբանությունները, եկա այն եզրակացության, որ Հայաստանի ու հայ ժողովրդի այս թշվառ վիճակի մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Զարմանում եմ, թե նա ինչպե՞ս է կարողացել ընդամենը մեկ ամսում այսքան մեծ վնաս հասցնել Հայոց երկրին...
Մտածում եմ. ո՞նց է, որ այս մարդու համբերության բաժակը դեռ չի լցվել։ Բա չվերցնի ու ասի՝ տղերք, էդ դուք, էդ էլ ձեր աստվածատուր իշխանությունները, գնացեք հաշտ, խաղաղ ու երջանիկ ապրեք։ Եթե խանգարողը ես եմ, ես գնում եմ տուն։ Հատկապես, երբ կարգին սոված եմ, ու իմ սիրտն էլ է խորոված ուզում:

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ