ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Արցախ հանձնողն ազատ շրջում է էս հողի վրա, տեղ-տեղ էլ՝ ծաղրում ձեզ

Արցախ հանձնողն ազատ շրջում է էս հողի վրա, տեղ-տեղ էլ՝ ծաղրում ձեզ
03.09.2024 | 11:44

Արցախի անկախության օր նշել պետք չի, Արցախին անկախությունից զրկողի հարցերն է պետք լուծել։ Հետո տոները իրենք իրենց կվերականգնվեն։ Արցախը կենաց եք սարքել ու խմել է, որ խմում եք։ Արևմտյան Հայաստանը չի Արցախը, որ արդեն թաղել եք։ Բառացիորեն մեկ տարի առաջ այնտեղ մեր ընկերներն ու բարեկամներն էին ապրում։

Արցախը հանձնողի տե՞ղը չգիտեք, թե՞ անունը։ Լավ էլ գիտեք, տեղ-տեղ էլ պարոնով ու ջանով եք դիմում։

ՈՒ՞մ են պետք էդ շնորհավորանքներն ու պաթոսը, երբ փաստացի մի ողջ ծաղկուն պետություն բանավոր համաձայնությամբ 3 օրում ուրվական դարձրին։ Ու դրա հեղինակն էսօր ազատ շրջում է էս հողի վրա, տեղ-տեղ էլ ծաղրում ձեզ։

Ավոյի կենացը խմողները շատ-շատ են, բայց գործը շարունակող չկա։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5504

Մեկնաբանություններ