Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Հաստատ չի ֆայմել

Հաստատ չի ֆայմել
03.08.2024 | 10:19

Եթե աշխարհի թիվ թիվ 1 հեծանվորդը ֆայմեր Բեռլինից հեծանիվով մտնել Փարիզ՝ հաստատ Փարիզի օլիմպիադայի ամենաարժեքավոր մեդալը մերը կլիներ։

Նա հետևում կթողներ բոլոր օլիմպիական հեծանվորդներին, ինչպես Օստապ Իբրահիմովիչը հետևում թողեց բոլոր ավտոարշավորդներին ու ստացավ լիքը ուտելու ու խմելու բաներ։

Մանավանդ որ թիվ 1 հեծանվորդի ծովինարյան կրծքերն ու հռոմեական մորուքը իրենց հակասական ներդաշնակությամբ խիստ համահունչ կլինեին փարիզյան օլիմպիադայի ղախպախորհուրդ մեսիջներին։

Իհարկե, այդ լուրն իմանալով՝ Ալիևը կընկներ խորը հիստերիայի մեջ ու ամեն ինչ կաներ, որ հաջորդ ամառային օլիմպիադայում հպատակ երկրի ղեկավար ստորացնելը դառնա օլիմպիական մարզաձև։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3297

Մեկնաբանություններ