ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանի վարկային մահակը

Փաշինյանի վարկային մահակը
08.07.2024 | 16:42

Օրերս ԱԺ-ում հերթական պարգևավճարն են բաժանել: Ամենայն հավանականությամբ՝ փաշինյանենց համար ատելի Սահմանադրության օրվա կապակցությամբ: ՔՊԿ-ականները չեն պատրաստվում ստացված պարգևավճարներն ուղղել բարեգործական նպատակի:

Նիկոլ Փաշինյանի կուսակիցն ակամայից բացահայտել է «ժողվարչապետի» կառավարման տեխնոլոգիան ու թիմակիցներին պահելու մեթոդը:

«Հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռ 50 հազար դոլարի չափով պարտք եմ բանկերին... Եվ իմ նման են իշխող թիմի 99 տոկոսը, ովքեր նույնպես հիփոթեքի տակ են ապրում, և իրենց համար ցանկացած գումարը կենսական անհրաժեշտություն է...»,- հայտարարել է Փաշինյանի թիմակից պատգամավորը՝ այդպիսով բացահայտելով, թե ինչպես է իր կողքը պահում Փաշինյանը պատգամավորներին ու խոստովանելով, թե ո՞րն է ՔՊԿ-ականների բուն մոտիվացիան:

Փաշինյանը բոլորին վարկային գերության մեջ է պահում, որպեսզի նրանք հանուն այդ վարկը փակելու՝ ատամներով պաշտպանեն իշխանությունը: Կարճ ասած՝ փողն է ՔՊԿ-ականների մոտիվացիան, իսկ այդ մոտիվացիայի գինը՝ Հայաստանը (Արցախով նրանք արդեն վճարել են):

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5511

Մեկնաբանություններ