«Ռուսալը» չի հերքում․ Կանազի գործարանը կարող է լիկվիդացվել:
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Երվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանը պարտվեց։
ՀՀ-ի արտաքին պարտքը հասել է գրեթե $ 12 մլրդ
Քանաքեռի ալյումինի գործարանը հնարավոր է լիկվիդացվի, իսկ սարքավորումները տեղափոխվեն Ռուսաստան։
«Ներկա դրությամբ «Արմենալ» գործարանը շարունակում է աշխատել և բեռնել արտադրանքը՝ իր պատվիրատուների համար: Սակայն արտաքին շուկաներում բարդ իրավիճակի (կոնյունկտուրայի, իրադրության) պատճառով, ներառյալ աշխարհում ալյումինի ցածր բորսայական գները, ձեռնարկությունը գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ:
Ընկերությունը դիտարկում է ստեղծված իրավիճակը հաղթահարելու տարբեր սցենարներ»,- ասել է «Ռուսալի» մամուլի ծառայությունից, Կորպորատիվ կոմունիկացիաների ուղղության ղեկավար Ալեքսեյ Ռիբկինը, պատասխանելով լրագրող ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հարցերին։
Այս մասին է «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման հերթական թողարկումը։