ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թագավորության կեսը

Թագավորության կեսը
16.10.2023 | 19:39

Էսօր Վաղոն հերիք չի ամեն օրվա պես նամռոտած էր, դեռ քթի տակ էլ ինչ-որ սարսափելի բաներ էր գռմռում:

Որքան հասկացա՝ բռնության կոչեր էր գռմռում:

- Էլի նոր բան ե՞ս իմացել, Վաղո:

- Ոչ մի բան էլ չեմ իմացել: Ասի՝ մի քիչ Թումանյան կարդամ՝ խաղաղվեմ, էն էլ ներվերս ավելի տակնուվրա էղան:

- Ի՞նչ էիր կարդում որ:

- Հիշու՞մ ես, որ թագավորն ասում ա՝ ով էնպիսի սուտ ասի, որ ես հավատամ, թագավորությանս կեսը կտամ իրան:

- Լավ եմ հիշում:

- ՈՒրեմն կարդում էի ու աչքիս առաջ ցցվում էր ամենամեծ փչան-սուտասան-մուտիլովչիկը: ՈՒ ինչքան շատ էր ցցվում՝ էնքան ավելի էի կատաղում:

- Ա՛յ մարդ, դու դրան նոր պիտի ճանաչե՞ս, ինչի՞ ես ներվերդ քայքայում:

- Ախր դրա ստերին բոլորը հավատում են, բայց մեկ ա՝ թագավորության կեսը իրանն ա:

- Բայց ինչու՞ կեսը:

- Որովհետև մյուս կեսը ծախել ա:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ