-
16.09.2023|
14:01
«Միշտ հիշեք, որ մենք այն խմբակցությունն են, որն իր քաղաքական կյանքը սկսել է Նիկոլ Փաշինյանի հետ և ավարտելու է Նիկոլ Փաշինյանի հետ» (Լուլու):
-
15.09.2023|
16:07
Մեր երկիրը միշտ նման է եղել այն թռչնի բնին, որտեղ ամեն տեսակ ազգ ու ցեղի կկու ձու է դնում: Ու հավերժ միամիտ ժողովուրդը խնամում է օտարի ձուն ու դրանից դուրս եկածին՝ ապուշ անտարբերությամբ հետևելով, թե ինչպես է նա բնից դուրս շպրտում իր ձագերին:
-
15.09.2023|
11:32
Նախկինում՝ շքերթների ժամանակ, սրբում, փայլեցնում էին զենքն ու զրահը, վահանն ու սաղավարտը: Մեր օրերում՝ լվանում, կարգի են բերում ռազմական տեխնիկան...
-
14.09.2023|
11:15
Տեսնես ուրիշ ազգեր ունե՞ն էս ասացվածքը. «Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջվանը»։
Սա լրիվ նկարագրում է մեզ:
-
13.09.2023|
12:19
Վրաստանը քանի՞ տարի է, որ գնում է Եվրոպա։
Աբխազիան ու Հարավային Օսիայի կորուստը դեռ թողնենք մի կողմ, դա չտեսնելու տանք։
Ու՞ր է հասել Եվրոպայի ճամփեքին:
-
13.09.2023|
08:59
Նիկոլ Փաշինյան դու, որ Վագներից ես այդքան վախենում, բա Բախի՞ց ինչքա՜ն կվախենաս:
-
12.09.2023|
16:13
Լավրովն ասում է. «Ինչ-որ մեկը, եթե չեմ սխալվում` ՀՀ-ի խորհրդարանի նախագահն է, «բլթցնում» է...»,,,
-
12.09.2023|
07:30
Փաշինյանը՝ Պետրոսին.
- Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մի քաղաքականացրեք։
- Իմ կնոջ այցը Ուկրաինա մի քաղաքականացրեք։
-
11.09.2023|
17:03
Այսօր դրա հարցազրույցին կլսենք «ես այնպիսի բան կասեմ, որ Ադրբեջանում ներքաղաքական վիճակն անհուսալիորեն կապակայունանա» հայտարարության կարգի մի շարք հիմարություններ...
-
11.09.2023|
12:15
-Ի՞նչ ես անում:
-Ծխում եմ... Վայելում եմ համեմատաբար խաղաղ վիճակում ծխելը:
-Վիճակը ո՞նց ա, հարևան ջան...
-Խորը նստատեղային, հարևան ջան: