Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հուշարարներն ու խորհրդատուները վիճակը չեն շտկելու

Հուշարարներն ու խորհրդատուները վիճակը չեն շտկելու
25.08.2023 | 13:08

Հայրենական բոլորապտույտ, փոթորկավտանգ քամի է... Ավազահատիկներն ու փոշին փակում են մեր աչքերը։ Հարկ է ձեռքերը թաշկինակներ անել` մաքրվելու համար մանր-մունր երևույթներից, շեղումներից, առկա կուրությունից, որ անցնելիք ճամփան հստակ լինի։

Այս անտեսողությունը փոսավտանգ է, սայթաքումը` անխուսափելի։

Հուշարարներն ու խորհրդատուները վիճակը չեն շտկելու։

Երկրին պետք են վարպետ պատշար և սիրո, նվիրումի շաղախ ցածից տվող ձեռքեր, որ մեր խալխուլ, արդեն փլատակվող պատը սկսի նորից բարձրանալ։

Իսկ ու՞ր է նա: Եթե կա, թող ձայն հանի, որ ավերակման հսկա մուրճը մինչև հիմք չհասնի, և մեր հույսը չդառնա սպանված թռչուն։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6234

Մեկնաբանություններ