Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Դեպարդիեն կխաղա չեչենի դերում

Դեպարդիեն կխաղա չեչենի դերում
21.05.2013 | 22:55

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն ռեժիսոր Ֆիլիպ Մարտինեսի ֆիլմում կխաղա չեչենի դեր։ Կինոնկարի գլխավոր կերպարը չեչեն է, ով ցանկանում է վրեժ լուծել իր որդու մահվան համար։ Այս տարվա սկզբին Ժերար Դեպարդիեն ստեցել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը դերասանին նվիրել է բնակարան Գրոզնիի կենտրոնում։

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ