20.07.2013|
12:42
Լույս է տեսել արձակագիրների «Կայարան» գրական ակումբի համանուն տարեգիրքը:
«Կայարան» ակումբը գործում է 2012-ից:Ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեգիրքը ներառում է բացառապես արձակ գործեր` պատմվածքներ, վիպակ, էսսեներ, թարգմանություններ, առանձին բաժնով ներկայացված են նաև երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Տարեգրքի հրատարակմանը բացառապես աջակցում է «էդիթՊրինտ» հրատարակչությունը: