Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Շոու բիզնեսի աստղային ժամը

Շոու բիզնեսի աստղային ժամը
23.12.2008 | 00:00

ТРИ В ОДНОМ
Դե, իհարկե, Ամանորն է դա, երբ փողին փող չասող մեր հայրենակիցները, ընտանեկան «դիլխոր» միջավայրում Նոր տարին դիմավորելուց հետո, շատ ավելի ինտիմ «կրուգով» հայտնվում են իրենց նախընտրած էլիտար ռեստորանային համալիրներում` ամանորյա գիշերն ազգիս կենդանի աստղերի շախուշուխի տակ լուսացնելու։ Խոսքը, բնականաբար, էստրադային բեմի աստղերի մասին է, որոնք տոնական այս օրերին դառնում են, ոչ ավել-ոչ պակաս, գերաստղ, երբ բանը հասնում է սեփական «հունարը» դրամական զանգվածով կշռելու գործին։ ՈՒ թեև տարվա սովորական օրերին էլ մեր «աստղերն» առանձնապես չեն փայլում համեստությամբ, սակայն Նոր տարին պարզապես գայլի ախորժակով է վարակում մեկը մյուսից «պլպլան» երգիչ-երգչուհիներին։
Շոու բիզնեսին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` հայ էստրադայի երևելիները Նոր տարվա առաջին օրերին հայտնի «դուքաններում» երգելու համար հինգից-տասը հազար ամերիկյան դոլար են ուզել` «Օրբակայտեից կամ Մելաձեից ինչո՞վ ենք պակաս» տրամաբանությամբ։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ռուսական էստրադայի օրբակայտեներն ու մելաձեները նախ` ռեստորաններում չեն երգում, հեռուստատեսային շոու ծրագրերին էլ մի քանի ժամով մասնակցելու դիմաց երեսունից-հիսուն հազար դոլար են դնում գրպանները։ Ինչ վերաբերում է մեր սիրուշոներին ու հայկոներին, որոնց, ընդունված տրաֆարետի համաձայն, մեկ ընդհանուր «աստղօ» անունով կարող ենք կնքել, նախագահի վերջին ընտրություններում «սազանդար» դառնալուց հետո վերջիններիս աստղային փայլն աննախադեպ անկում է գրանցել, և սուպերէլիտար ռեստորանների տերերն էլ առանձնապես չեն կոտորում իրենց` նրանց ամանորյա թանկ ծառայությունների դիմաց ժամ առաջ վճարելու «խնդրագիր» ներկայացնելով։ Առավել ևս, որ հայկական շոու բիզնեսում այսօր «դիրիժորություն» անող որոշ մասնավոր գովազդային գործակալներ նույն ռեստորանատերերին այսօրվանից արդեն այլընտրանքային տարբերակներ են առաջարկում` նոր ծագող «աստղիկօների» տեսքով։ Ոչինչ, որ սրանց անունները որևէ մեկին ոչինչ չեն ասում, և երգացանկն էլ, ենթադրում ենք, արևելյան մուղամի ու «դասական ռաբիսի» արանքում կլկլացող ինչ-որ մի բան է լինելու, բնականաբար, համարժեք էժան վարձատրությամբ։ Փոխարենը և՛ ռեստորանատերերը գոհ կմնան, և՛ այցելուները չեն զրկվի կենդանի երաժշտությունից, և՛ «աստղիկների» գրպանները մի քիչ կթրփոշանան, և գովազդային դիրիժորներն էլ իրենց բաժին տոկոսներով կարգին Նոր տարի կանեն։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3744

Մեկնաբանություններ