Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, սահմանի բացումը միշտ էլ եղել են ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում»

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, սահմանի բացումը միշտ էլ եղել են ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում»
17.10.2008 | 00:00

«ԲԱՔՈՒ-ԱՆԿԱՐԱ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԿԱՏԵԼԻ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆԸ
-Պարոն Գիրագոսյան, տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումների վերջնական նպատակն արդյոք դեպ Իրան «մետաքսե ճամփա» հարթելը չէ՞, իսկ եթե ավելի ստույգ, հիշենք, որ փորձագետները չեն բացառում նոյեմբերին Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:
-Երի թե` ոչ: Պարզապես տարածաշրջանային քարտեզի վերջին փոփոխություններն ու բուռն զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստանն է այստեղ այլս ամենահզոր խաղացողը:
-Իրո՞ք այդպես եք կարծում:
-Իրոք: Որովհետ վրաստանյան զարգացումների հենքում Սաակաշվիլին ակնհայտ վրիպում թույլ տվեց. նա Ռուսաստանի առջ բացեց տարածաշրջանի դռները:
-Մի՞թե ԱՄՆ-ի համար նույնպես ձեռնտու չէր Վրաստանը տեսնել Աբխազիայի Օսիայի բալաստից ազատված, առանց այդ հակամարտությունների` վերջինիս շատ արագ Հյուսիսատլանտյան դաշինք ընդունելու նկատառումով:
-Ինձ համար հստակ է մեկ բան. Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը գոնե այս պահին փակվեց. վերջին զարգացումներից հետո դա գրեթե անհնար է: Ռազմական հեռանկարի պատրաստվածության առումով Վրաստանը մինչ այս զարգացումներն էլ պատրաստ չէր. Վրաստանի անդամակցության հարցը շատ ավելի քաղաքական որոշման արդյունք էր. ԱՄՆ-ի հանրապետականները Վրաստանին ՆԱՏՕ-ի թեկնածու դարձրին քաղաքական նպատակով, սակայն հնգօրյա պատերազմական բլիցկրիգից հետո շատ ավելի լուջ պատճառներ առաջացան այդ գործընթացը կասեցնելու համար: Խոսքն առնչվում է տնտեսական բաղկացուցչին: Եվ եթե ամերիկացիները կամ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են Վրաստանը տեսնել Դաշինքում, ապա, նախ առաջ, պետք է վերականգնեն նրա տնտեսությունը, ենթակառուցվածքները, ինչը շատ լուրջ ներդրումներ է պահանջում, որովհետ ամեն բան քանդված է, պայթեցված, Վրաստանի ռազմական հզորությունը ոչնչացված է:
-Ստացվում է՝ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում այլս անելիք չունի՞ կամ շատ քի՞չ անելիք ունի:
-Մասամբ՝ այո։ Հարավային Կովկասն ավանդաբար համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտի, դե, գոնե այն պատճառով, որ ավելի «մոտիկ» է Ռուսաստանին: Իսկ Ամերիկան ՆԱՏՕ-ն հեռու են , կարծես, միշտ հեռու պետք է լինեն:
-Բա ո՞ւր մնաց «Մեծ Մերձավոր Արելք» ամերիկյան դոկտրինը:
-ՈՒկրաինայում, Վրաստանում, Ղրղզստանում տեղի ունեցած վարդագույն-նարնջագույն հեղափոխությունները, գոնե իմ տեսանկյունից, իրենց չարդարացրին: Դրանք շատ ավելի թատրոն, քան իրական զարգացումներ էին: Իսկ ամերիկյան նոր դոկտրինը, որը կգործարկվի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում, հիմնված է ոչ դրսից դեմոկրատիա ներմուծելու վրա. շեշտադրումներն այլս ներքին ժողովրդավարական զարգացումները խթանելուն են միտված:
-Պարոն Գիրագոսյան, որպես ԱՄՆ-ի քաղաքացի, կուսակցական ի՞նչ պատկանելություն ունեք:
-Դեմոկրատ եմ:
-Օբամայի թիմից. ա՞յդ է պատճառը, որ «բուշյան» «գունավոր» հեղափոխություններին հավանություն չեք տալիս:
-Այո, նա դա է պատճառը:
-Օքեյ, բայց, պարոն Գիրագոսյան, ԱՄՆ-ն այն երկիրն է, ուր անկախ նրանից` «վ գորոդե կրասնիյե, վ գորոդե` բելիյե», նրա արտաքին քաղաքական դոկտրինը երբեք փոփոխության չի ենթարկվում, որովհետ դրանք բոլորովին այլ առաջնահերթությունների վրա են կառուցված:
-Չէ՛, ճիշտ հակառակը. վերջին ութ տարիներին ամերիկացիները կիրառեցին երկու մոտեցում. ինչպես արդեն վերում ասացի` դրսից դեմոկրատիայի ներմուծում: Եվ ապա` զենքի միջոցով հարցեր լուծելու քաղաքականություն, ինչպես, ասենք, Իրաքում, Աֆղանստանում եղավ: Այս մոտեցումները մեզ համար անընդունելի են:
-ՈՒ եթե դեմոկրատները գալիս են իշխանության, ԱՄՆ-ը մեր տարածաշրջանից իրերը հավաքում-հեռանո՞ւմ է:
-Մասամբ` այո, որովհետ եթե մինչ այս Վրաստանը թեքված էր դեպ Արմուտք, իսկ Ադրբեջանն առավել կենտրոնամետ էր, վրացական դեպքերից հետո ամերիկյան ծրագիրը խիստ պասիվացավ ռեգիոնում:
-Ամբողջացնենք այդ ծրագիրը:
-Եթե դիտարկում ենք Կովկասյան տարածաշրջանը, ապա վերջինս ԱՄՆ-ի համար երկրորդական նշանակության է: Հետաքրքրության առաջին պատուհանը դեպի Կենտրոնական Ասիա է, որպես ԱՄՆ-ի շահերի անմիջական գոտի, մանավանդ Պակիստանի վերջին փոփոխություններից հետո: Կենտրոնական Ասիան ԱՄՆ-ի համար դուռ է դեպի Աֆղանստան` դեպի արաբական աշխարհ:
-Ի՞նչ է, բաժանվե՞լ են ազդեցության գոտիները. Կենտրոնական Ասիան` ԱՄՆ-ին, Հարավային Կովկասը` Ռուսաստանի՞ն:
-Կարծես:
-Իսկ Իրա՞նը:
-Ամերիկյան հեռանկարն Իրանը դիտում է ոչ որպես կովկասյան բաղկացուցիչ, այն ներառված է Միջին Արելքի «պակետում»` Իրաքին մոտ, որպես արաբական աշխարհ տանող ուղի: Բայց այստեղ հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ի թուրքական նոր ծրագիրն այս առումով որոշ վտանգներ է պարունակում. Թուրքիան ցանկանում է, որ Իրանն այդ ծրագրից դուրս մնա: Ինչն անընդունելի է, որովհետ երբեք չի կարելի նման ծրագրերից Իրանին դուրս մղել:
-Բոլոր դեպքերում, Թուրքիայի վերջին ծրագիրն ինքնին բավականին հետաքրքիր է:
-Անշուշտ, որովհետ այնտեղ նոր տարրեր կան. ծրագիրն առանձնապես նոր չէ, սակայն առաջին անգամ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հարցն այդ ծրագրով Ռուսաստանին ձեռնտու է դարձել: Առաջին անգամ թուրքական մոտեցումներում առաջնահերթությունները ոչ թե ՆԱՏՕ-ական ու ամերիկյան են, այլ զուտ թուրքական:
-Փորձագետները պնդում են, որ տարածաշրջանին առնչվող թուրքական այդ ծրագիրը կասեցրեց նույն ԱՄՆ-ը. նկատի ունեն այն, որ ԱՄՆ-ը Վրաստանը «Կովկասյան պլատֆորմից» հետ քաշեց:
-Չեմ կարծում: Եվ այնուհանդերձ, այդ ամենում հետաքրքիրն այն է, որ Թուրքիո նախագահ Աբդուլլահ Գյուլին Սերժ Սարգսյանը Հայաստան հրավիրեց Մոսկվայից: Գիտեք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, սահմանի բացումը միշտ էլ եղել են ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում, բայց այս անգամ հենց ռուսները վեր հանեցին այդ կարորությունը:
-Ինչքանո՞վ կհաջողի Ռուսաստանն իր նպատակներում:
-ԱՄՆ-ը, բոլոր առումներով, ինքնաբերաբար է շահում այս ծրագրի իրականացումից, անկախ նրանից` ռուսները համաձայն են, թե ոչ: Երկրորդ խնդիրը. ամերիկացիները ցանկանում են նորովի մոտենալ հարցին։ Հիշենք` Իրաքի քրդական հարցի պատճառով Թուրքիան փորձում է սեփական ծրագրով հանդես գալ տարածաշրջանում, պահպանել իր շահերը: Թե որքանով կաշխատի այդ ծրագիրը, դժվար է ասել: Գոնե ես մասամբ սկեպտիկ եմ: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարորը հետյալն է. երբ Թուրքիան ինչ-որ քայլով մոտենում է Հայաստանին, ինչպես, ասենք, Գյուլի այցն էր, այդ նույն քայլն ինչ-որ չափով հեռացնում է Ադրբեջանին Թուրքիայից: Բաքու-Անկարա տարանջատումն արդեն իսկ նկատելի է: Սա է պատճառը, որ ինքս գոնե առանձնապես մտահոգ չեմ Ղարաբաղի հարցով: Որովհետ Թուրքիան չի կարող մտնել Մինսկի խմբի մեջ, որովհետ այնտեղ երեք ֆիքսված կողմեր կան, չի կարող շատ արագ դիվիդենդներ շահել Ղարաբաղի հարցով, այդ առումով թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը չեն հզորանում այնքան, որքան իրենք կցանկանային:
-Բարաք Օբաման թուրք փորձագետներին հասկացնել է տվել, որ իր ընտրվելու դեպքում չի բացառվում հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից: Կճանաչի՞:
-Ոչ: Ինչպես միշտ, ԱՄՆ-ի տեսլականում մի բան է նախագահի թեկնածուն, մեկ այլ բան` ընտրված նախագահը: Երբ թեկնածուն դառնում է նախագահ, նա չի կարող նման քայլի դիմել, ինքներդ էլ հասկանում եք` ինչու: Օբաման չի կարող միանձնյա որոշում կայացնել, պետք է խնդրի Սենատին Կոնգրեսին` բանաձել այդ որոշումը, եթե վերջիններս նման որոշում կայացնեն, ինքն անպայման կստորագրի այդ բանաձումը:
-Մշտապես հիացել եմ ամերիկյան թատրոնով արտիստիզմով. այն գրեթե կատարելության է հասցված. նույն Օբաման, որպես աֆրոամերիկացի, ինչպե՜ս է շարժում թե՛ մեր, թե՛ ամերիկյան հասարակության սրտերը:
-Դե, վատ թատրոն չէ նա Մըքքեյնի կազմակերպածը, նկատի ունեմ որպես ապագա փոխնախագահ նրա ընտրած Սառա Փեյլինին:
-Ամերիկյան այդ թատրոնը մի քանի տարո՞ւմ է մշակվում` ընտրություններից առաջ, թե՞ ինստիտուտներ են աշխատում, պատրաստի բրենդները դրվում են պտույտի մեջ:
-Բայց գոնե Օբամայի դեպքում դրված են, չէ՞, նա ռազմավարական լուրջ խնդիրներ: Ի՞նչ է ասում Օբաման. ասում է` պետք է փոխվի ամեն ինչ, պետք է փոխվենք բոլորս, որովհետ Բուշի ութ տարիների ընթացքում միակ բանը, որ կատարվել է, սխալներն են, որոնք պետք է ուղղել անվերապահորեն:
-Ի՞նչ եք անելու. Իրաքից զորքերը հե՞տ եք կանչելու:
-Կամաց-կամաց` այո: Օբաման նույն Իրաքում պատրաստվում է դաշինքներ ստեղծել ոչ թե Բուշի նման միայնակ գործել այնտեղ:
-Երգով նահա՞նջ. լվալու համար Իրաքի, Աֆղանստանի նույնիսկ Վիետնամի ամերիկյան հետքերը` դեմոկրատների ձեռքով:
-Բոլոր դեպքերում, ամերիկյան քաղաքական համակարգը շատ արդյունավետ, կայուն գործող համակարգ է` նույնիսկ Ձեր նշած թատրոնի առկայությամբ:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հ. Գ. -ԼՂ հիմնախնդրի ՀՀ ներքաղաքական զարգացումների առնչությամբ Ռիչարդ Գիրագոսյանի դիրքորոշումը կներկայացնենք «Իրավունքը de facto»-ի հոկտեմբերի 21-ի համարում։

Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ