Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նիկոլական քարոզիչները փորձում են իրադարձությունների վեկտորը թեքել դեպի ընդդիմադիրները

Նիկոլական քարոզիչները փորձում են իրադարձությունների վեկտորը թեքել դեպի ընդդիմադիրները
31.03.2024 | 06:58

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր իրականությունում մղձավանջ անվանելը բավական մեղմ ու պրիմիտիվ է, քանի որ այս վակխանալիան ամբողջովին հանգեցնելու է պետության մայրամուտին։ Սա ասում եմ բնավ պեսիմիստ չլինելով, առավել ևս, ընդհանրապես խուճապ տարածելու մտայնություն չունեմ․ ուղղակի, տեսնելով աշխարհաքաղաքական քաոսն ու հանրային լատենտ անտարբերությունը, ինչպես նաև օրվա իշխանության անգրագետ գործողությունները, այլ տրամաբանական եզրահանգման գալ ուղղակի չեմ կարող։

Մենք ապրում ենք մի այնպիսի փուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ռեսուրսի ու տարածքի մսխման գործողությունները կրում են ամենօրյա բնույթ, որի դեմ փաստական ոչինչ չի կիրառվում՝ չկան զսպող մեխանիզմներ, իսկ ընդդիմադիր շրջանակներից հնչած ցանկացած պնդում և մեղադրանք արժանանում է իշխանության ֆեյքային գրոհներին, ինչպես նաև իշխող խմբակի տարբեր ներկայացուցիչների կողմից բացահայտ թիրախավորվում՝ ընդհուպ մինչև անձնական տիրույթ։

Փաշինյանը, ով ի պաշտոնե պետք է հանդիսանա ՀՀ պետականության, անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության ապահովման անհատը, փաստացի չի իրականացնում ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահվող պարտականությունները, ավելին, նա այսօր ի վիճակի չէ դա իրականացնել։

Վերջին օրերին հանրային դիսկուրսի հիմնական քննարկման առանցքը Տավուշում տիրող խայտառակ իրավիճակն է, որտեղ Նիկոլը պատրաստվում է հերթական անգամ գնալ միակողմանի զիջումների և Ադրբեջանին հանձնել հայկական 4 գյուղեր:Չնայած այն պնդումներին, թե դրանք գյուղեր չեն, այլ գյուղի հատվածում գտնվող «տարածքներ», սակայն նման զիջումներից հետո այդ հատվածում անվտանգությունը դառնալու է զրոյական, և մարդիկ ավտոմատ լքելու են իրենց պատմական հողը։ Փաշինյանական տրամաբանւթյան մեջ հող, հայրենիք հասկացությունները լրիվ այլ ընկալումներ ունեն, քանի որ նրա համար տունը դա չորս պատերն են, որտեղ մարդը ապրում է, և բնավ էական չէ, թե ինչ գեոլոկացիա ունեն դրանք. սրանում համոզվել ենք քանիցս։

Նշենք, որ տավուշցիների կողմից այս գործողություններն ընդունվում են բավական ագրեսիվ, և մարդիկ պատրաստվում են պայքարել։ Այս թեման Փաշինյանի համար ցավոտ է, քանի որ նա լրիվ այլ ընկալումներ ու պլաններ ուներ և մտածում էր հերթական անգամ մարդկանց ուղեղը բթացնելով հասնել իր ցանկացածին։ Հենց այս տիրույթում է, որ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ ինքնամոռաց խոսում են «դրանք ադրբեջանական հողեր են» թեզի տիրույթում, անգամ հանրայիններով տարբեր քարտեզներ են տիրաժավորում՝ վախենալով գնալ Տավուշ և տեղում մարդկանց աչքերին նայելով, խոսել դրա մասին (Երևանից մեծ-մեծ խոսելը հեշտ է՝ տեղում լրիվ այլ իրականություն է, գազազած մարդիկ)։

Այս օրերին էլ, ինչպես հաճախ հանդիպում ենք, նիկոլական քարոզիչները փորձում են իրադարձությունների վեկտորը թեքել դեպի ընդդիմադիրները՝ հայտարարելով, թե «ընդդիմադիրներն այցելում են Տավուշ և մարդկանց տրամադրում իշխանությունների դեմ»։ Փաշինյանական ժանգլյորության դասական կիրառում՝ «ես անմեղ եմ, ամեն ինչում նախկիններն են մեղավոր»։

Հիմա փորձենք մի պահ հասկանալ, թե ինչ կլիներ, եթե նմանօրինակ իրավիճակ լիներ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Ընդդիմադիր Նիկոլը դեպքի վայրից ոչ միայն տուն չէր գա, այլ լայվերով, տարբեր ցինիկ ուղերձներով կփորձեր պախարակել ու ծաղրել իշխանություններին, նրանց կմեղադրեր մարդկության բոլոր մեղքերի մեջ և կգամեր անարգանքի սյունին, տարբեր նամակներ կհղեր միջազգային հարթակներին՝ իշխանության «հակապետական քայլերի» հետ կապված: Միչդեռ հիմա ընդդիադիր տարբեր գործիչներ, այցելելով Ոսկեպար, Բաղանիս կամ Կիրանց, մարդկանց ցավերն ու մտահոգություններն են լսում և տեղում փորձում բացատրել ստեղծված իրավիճակի բարդությունը։

Հա, վերևում մոռացա նշել մի շատ կարևոր հանգամանք․ նշեցի, թե ինչ կաներ Նիկոլը, եթե նման պատկեր լիներ Սարգսյանի իշխանության ժամանակ. այ էստեղ կոպիտ բացթողում եմ արել, քանի որ նրա իշխանության ժամանակ, ուղղակի նման պատկեր չէր կարող լինել. բանն այն է, որ իրադրությունն ուղղակի չէր հասնի նման օրհասական փուլի, երբ տարածք պահպանելը դառնար օրվա հրամայական։ Ու ամենակարևորը՝ ամենահասարակ շարքային քաղաքացին, իր ամենամղձավանջային երազում անգամ, նման սցենար չէր կարող պատկերացնել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ