Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Երանի այն ծառին, որը չի հանձնվում

Երանի այն ծառին, որը չի հանձնվում
29.03.2024 | 14:01

Ծառն էլ մարդ է, գիտի ապրել, սիրել, մեռնել, տերևները երազանքներն են նրա, ճյուղերը` երկնքին նայող թևերը, արմատները անցյալն են ու ներկան։

Երանի այն ծառին, որը, մինչև վառելափայտ դառնալը, չի հանձնվում, կանաչություն ունի ուսերին, որտեղ թռչունների համար հեքիաթ կա։

Երանի հոգևոր անապատում ապրող, բայց հպարտ, չխոնարհվող, իրենց արձանը դառած ծառերին: Նրանք ապագայի բնակիչներ են։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ