Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ջեքի՛, գո՞հ ես քո կյանքից

Ջեքի՛, գո՞հ ես քո կյանքից
05.01.2024 | 13:50

- Գիտե՞ք, ես մի անգամ շատ իմաստուն խոսքեր լսեցի:

Քո բարդ աշխատանքը յուրաքանչյուր գործազուրկի երազանքն է։

Քո չարաճճի երեխան յուրաքանչյուր անզավակ ծնողի երազանքն է։

Քո փոքրիկ տունը յուրաքանչյուր անօթևանի երազանքն է։

Քո փոքր կապիտալը յուրաքանչյուր պարտապանի երազանքն է։

Քո թեթև առողջական խնդիրն անբուժելի հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր հիվանդի երազանքն է։

Քո հանգստությունը, քո խաղաղ քունը, քո սնունդը նրա երազանքն է, ում երկրում պատերազմ է:

Պետք է գնահատել այն ամենը, ինչ ունես։

Չէ՞ որ, ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կպատահի...

Ջեքի Չան

ՖԲ լրահոսից

Դիտվել է՝ 3104

Մեկնաբանություններ