Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Եկ միասին կեղծենք փաստաթղթերը

Եկ միասին կեղծենք փաստաթղթերը
10.12.2023 | 21:47

Նիկոլ Փաշինյանի պետաքանդությունը, անգաղափար ռումբերով՝ արժեհամակարգային պայթեցումները խեղել են բոլոր ոլորտները: Իսկ այն, ինչ կատարվում է Շիրակի մարզում և Գյումրիում, մասնավորապես, կոռուպցիայի մի այլ՝ չտեսնված դրսևորումներ ունի, քանզի առնչվում է նաև օրենքի հսկիչ՝ իրավապահ համակարգին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանի պաշտոնեական կեղծիքը՝ «արտադրված» Գյումրու թիվ 32 դպրոցի՝ չդատված հանցագործ տնօրենի և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության համահեղինակությամբ:
Թե ինչ համակցված գարշանքի մեջ է հայտնվել սրանց հանցավոր տրիոն, դատեք ներքոգրյալից:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանը՝ 18.10.2023 թ. մեզ ուղղված գրության մեջ, նշել է . «...հայտնվում է, որ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված՝ 2018 թվականից Շիրակի մարզպետի հաստատումով, լաբորանտի դրույքը կազմել է 0,5 դրույք, որը բաշխվել է 2 աշխատակիցների միջև: 2022 թ. նշված հաստիքի աշխատակիցներից մեկն իր դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից և 0,5 դրույքն ամբողջությամբ զբաղեցրել է մյուս աշխատակիցը»:


Բացի այն, որ այս գրությունը երկար հարցեր է առաջացնում ՀՀ Շիրակի մարզպետի, մարզպետարանի կրթության վարչության, ՀՀ կրթության տեսչական մարմնի «քոռ» դիտումների, կոռուպցիոն «երգեցողության» և մեռելոտի գործունեության վերաբերյալ, կառույցներ, որոնք պարտավոր էին պարբերական ստուգումներով բացահայտել լաբորանտին 0,5 դրույքը երկու հոգու մեջ կիսած լինելու շարժառիթները, ինչպես նաև պարզել, թե որ առարկաների համար է այդ դրույքը հատակացված եղել, այն ուշադրություն է գրավում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի՝ «Գյումրու թիվ 32 դպրոցի ֆինանսական ճգնաժամով պայմանավորված» գրավոր կեղծ պնդման պատճառով: Ինչն էլ հարկադրեց մեզ պարզաբանել խայտառակ իրականությունը:


ՃԳՆԱԺԱՄԴ ՃԳՆԱԺԱՄՈՎ ԿՏՐԵՄ
Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ֆինանսների նախարարներին ուղղված մեր հարցումների, ստացանք Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկանա-տնօրինական պաշտոնեական ստապատումը, զրնգուն սուտը և անպատժելի ցինիկությունը բացահայտող՝ ներքևում ներկայացվող պատասխանը:

ՈՒշադիր կարդացեք և, ինչպես ասվում է, ձիգ նստեք ձեր աթոռներին, որովհետև հանրությանը, ՀՀ պետական մարմիններին նպատակային մոլորեցնող ստի ծնողների էությունն ու բովանդակությունը ոչ թե պատռվել է, այլ կոյուղացվել:

Եվ այսպես. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քարտուղարը, թերևս, հասկանալով , որ լակոտական սուտն այլևս զոռբայությամբ առաջ քշելը, այն տարածելը հղի է ապապետական ստորությամբ, գրել է.
«Հարգելի´ տիկին Աղեկյան, 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ուղղված և 2023 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին վերահասցեագրված Ձեր թիվ SH28-C776-E9D1-BAFA դիմումով ներկայացված հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք․
1.«Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը 2018 թվականից սկսած ֆինանսական ճգնաժամ չի ունեցել:
2.«Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը ֆինանսական ճգնաժամ չի ունեցել:
3.«Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը համարվում է պետական ոչ առևտրային կազմակերպություն, ֆինանսավորվում է պետական բյուջեից և երբևէ թերի չի ֆինանսավորվել:
4. «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը չի կարող ունենալ ֆինանսական ճգնաժամ, որովհետև ՀՀ պետական բյուջեով ՊՈԱԿ-ները յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ֆինասավորվում են ամբողջությամբ:
5. 2018-2019, 2019-2020, 2020-2021, 2021-2022, 2022-2023 թվականների ուսումնական տարիներին «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 2018 թվականին` 58935.7 հազ. դրամ, 2019 թվականին՝ 64358.4 հազ. դրամ, 2020 թվականին` 75393.8 հազ, դրամ, 2021 թվականին` 79579.9 հազ, դրամ, 2022 թվականին` 81833.2 հազ. դրամ, 2023 թվականի 8 ամիսների համար` 54367.5 հազ. դրամ: Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ սահմանված կարգով, համաձայնեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
6. Նշված տարիներին «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը չի ունեցել աշխատավարձի սղություն կամ պակասորդ, աշխատավարձերը հաշվարկվել են ճիշտ և վճարվել ժամանակին»:
Բայց, որպեսզի ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի և Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի՝ ճշմարտության ճգնաժամով պայմանավորված, պետական փաստաթղթերի կեղծումն ավելի հնչեղ «շլոթիի» արժանանա և քրեաիրավական հետևանք առաջացնող լրջագույն հիմք դառնա, ՀՀ վարչապետի, ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ ԱԱԾ-ի պետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի աթոռները զբաղեցնողներին ներկայացնում ենք նաև ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանը, որում ևս՝ գծապատկերով, նշված է Գյումրու թիվ 32 դպրոցի ֆինանսական հատկացումների ցանկը:

Փաստորեն, 2019 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերի 6-ը նեռառյալ, Գյումրու թիվ 32 դպրոցը ֆինանսավորվել է 64 մլն. դրամից մինչև 73 մլն. դրամ՝ ըստ տարիների, ներառյալ հազար դրամների գումարային «պոչերը»: Հարկ է նշել, որ ֆինանսական հատկացումները եղել են կոմունալ ծառայությունների համար նախատեսված գումարներով: Ընդ որում, 2022 թվականին,այդ դպրոցին տրվել է շուրջ 18 միլիոն դրամ հավելյալ գումար: Ինչի՞ վրա է ծախսվել, հայտնի չէ:
Այսինքն, ՀՀ ՆԳՆ նախարարության ոստիկանության «Կումայրի» բաժնի պետը և Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը պետական դավաճաններ են՝ ներպետական ստախոսներ, խաբեբաության «սպարինգ-պարտնյորներ»: Իսկ թե ինչի՞ համար, ինչքանի՞ դիմաց է փոխգնդապետ Կարեն Գևորգյանը պատրաստակամորեն հանցակցել, իր ստորագրությամբ քողարկել այդ դպրոցի՝ չդատված հանցագործ տնօրենի պաշտոնեական մտածված կեղծիքը, պետական փողերի լափումն ու լվացումը պարտավոր են պարզել ՀՀ ՆԳՆ նախարարը, ՀՀ ԱԱԾ պետը, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը:
Պետական ուսադիրների, սեփական պատվի, կենսաբանական արժանապատվության վրա թքած ու այս ամենից «թռած» ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանի և Գյումրու թիվ 32 դպրոցի՝ չպատժված ու միայն 2023 թվականին երեք քրեական գործի ֆիգուրանտ դարձած տնօրեն Արմինե Սուքիասյանի՝ դպրոցի հորինած ֆինանսական ճգնաժամի բացահայտված փաստը, քրեստոմատիվ է: Այն վկայում է Հայաստանում մշտական ամենթողության, պետության, պետական պաշտոնի, պետական հավատամքի վրա լիաբերան թքած ունենալու մասին: Մարդիկ որոշել ու արել են՝օրը ցերեկով կեղծել են պետական տվյալները, թաքցրել են տարիֆիկացիոն խարդախությունը, դպրոցին հատկացված պետական փողերի լափումը: Հետո էլ՝ ցից պահած գլխով, հանգիստ խղճով, դեմքերին խաչ հանելով, ծաղրել պետությանը:

Նիկոլ Փաշինյան, շնչի՛ր Գյումրիում տիրող կոռուպցիոն գարշահոտությունը և կմկմա՝ այստեղ տեղին է:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 8228

Մեկնաբանություններ