Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հաջողության գաղտնիքը գլոբալ բնույթի մեծ նպատակներն են

Հաջողության գաղտնիքը գլոբալ բնույթի մեծ նպատակներն են
26.11.2023 | 08:26

Ցանկացած շատ թե քիչ հաջողության հասած հասարակություն գաղափարական իմաստով բաժանվում է մի քանի շերտերի։

Սակավաթիվ մարդիկ գաղափարապես առաջնորդում են մյուսներին դեպի ստրատեգիապես նախընտրելի նպատակներ։

Հասկացող մարդկանց մի ավելի լայն շերտ այդ գաղափարները մարդկանց լայն շերտերի համար դարձնում է հասանելի ու հասկանալի։

Հասարակ մարդկանց լայն շերտերին ինչ ասես, կարող ես հավատացնել, և այս իմաստով սկզբունքային կարևորություն է ստանում այն հանգամանքը, թե ով ու ինչ է հավատացնում մարդկանց։

Եթե հասարակության բախտը բերում է, և երկրի ղեկավարությունը ևս ղեկավարվում է նույն ստրատեգիապես նախընտրելի նպատակներով, ապա հաջողությունն ավելի հասանելի է դառնում։

Այս իմաստով երկրների ճակատագիրը որոշողը հենց այդ գաղափարական մարդիկ են և նրանց գաղափարները հասարակ մարդկանց հասցնողները։

Հենց այս առումով էլ մեր թուլության հիմնական պատճառը նման մարդկանց կրիտիկական սակավությունն է, որում իր վճռական դերն է ունեցել ահռելի արտագաղթը։

Ընդհանուր առմամբ, հաջողության գաղտնիքը հարուստ գաղափարական հիմքի վրա դեպի ստրատեգիապես ճիշտ և գլոբալ բնույթի մեծ նպատակները գնալն է։

Սակայն իսկական հաջողության հասնելու համար սրանք միայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են՝ կարևորը դրանք իրականություն դարձնելու համար անհրաժեշտ ուժն ու հզորությունն են։

Նման երկրների թիվը, որոնք այս իմաստով ինքնաբավ են և ունեն իրական սուվերենիտետ, շատ փոքր է, իսկ մյուսները, այս կամ այն աստիճանով, կախյալ են նրանցից։

Եվ այս նույն իմաստով երկրների մեծամասնությունը թույլ է կամ էլ շատ թույլ, և այդ թուլության հիմքում, այլ կարևոր պատճառների հետ միասին, նաև գաղափարական պատճառներն են։

Նախ, թույլերի համար գաղափարական ինքնուրույնությունը պրակտիկորեն անհասանելի է, քանի որ այն մշտապես պոտենցիալ բախման մեջ է ավելի ուժեղների նմանատիպ ձգտումների ու նպատակների հետ։

Պրակտիկայում թույլ երկրների գաղափարական կյանքը ավելի շուտ հիշեցնում է գաղափարների աջափսանդալ՝ պարտադրված ուժեղների կողմից։

Ծայրահեղ դեպքերում, մանավանդ տեղական բնույթի փսևդոիմաստունների առատության դեպքում, թույլ երկրի կյանքը այդ իմաստով կարող է բնութագրվել որպես գաղափարական բզկտվածություն, ինչպիսին մերն է, և որն էլ հենց մեր գոյաբանական ռիսկերի հիմնական աղբյուրն է։

Գաղափարապես սնանկ պետական քաղաքականությունը և ինքնուրույն հզորությունից զուրկ ու ինքնուս իմաստուն/գաղափարախոսների առատությունը սրընթաց կերպով երկիրը տանում են դեպի լրջագույն գոյաբանական ռիսկեր։

Մյուս կողմից էլ, գրագետ, թե անգրագետ, իմաստուն երևալու մարմաջը և աբսուրդային գաղափարներ գեներացնելը գաղափարական իմաստով մեզ դարձնում են անկայուն ու անկառավարելի։

Գաղափարական զենքը նրա համար է, որ դրա հիման վրա ստեղծվի իրական ուժ ու հզորություն, ոչ թե նրա համար, որ ուրիշների ուժային ճնշմանը հակադարձես ողորմելի գաղափարական ճամարտակությամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3610

Մեկնաբանություններ