Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Խորանաշատն այսօր հայկական տարածքում է շնորհիվ գեներալ Գրիգորի Խաչատուրովի

Խորանաշատն այսօր հայկական տարածքում է շնորհիվ գեներալ Գրիգորի Խաչատուրովի
07.04.2023 | 10:10

Լուսանկարում Խորանաշատ վանքն է։ 12-13 դարերից մեզ հասած հոգևոր-մշակութային ամենագեղեցիկ և նշանավոր կենտրոններից մեկն է։ Գտնվում է Չինարի գյուղի մոտակայքում՝ ընդամենը 2,5 կմ հյուսի-արևելք։

Ասե՛ք, որ հրաշք է։
Իսկ ես ասեմ, որ Խորանաշատն այսօր հայկական տարածքում է շնորհիվ գեներալ Գրիգորի Խաչատուրովի։ Իր շնորհքն է, որ այսօր կարողանում ենք Խորանաշատ գնալ, աղոթել ու երազել վերականգնման մասին։
Գիտե՞ք, երկար չեմ ուզում գրել, թե ինչպես է պետությունը վարձահատույց լինում իրեն հաղթանակներ ու ձեռքբերումներ շնորհած զինվորին։ Նույնիսկ չեմ ուզում գրել, թե ինչպես ենք մենք վարձահատույց լինում մեր ժողովրդի պատիվը բարձր պահող գեներալին։
ՈՒզում եմ, ուղղակի, որ ամեն մեկս մեր տեղը նստած մի քիչ մտածենք մեր արած-չարածների մասին։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ