ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Քո քսակը ազգի շտեմարանն է»

«Քո քսակը ազգի շտեմարանն է»
22.05.2022 | 09:25

1896 թ․ Տրապիզոնի կոտորածից փրկված հայերը նավերով մի կերպ հասնում են Սուխում, բայց տեղի իշխանությունները նրանց արգելում են ափ դուրս գալ ու պահանջում վերադառնալ։

Վրաստանի և Իմերեթի հայոց առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցը (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս), իմանալով այդ մասին, շտապում է Կովկասի կառավարչապետի մոտ և խնդրում ընդառաջել թշվառներին։ Կառավարչապետը չի մերժում և հրամայում է մարդկանց թույլ տալ ափ իջնել։ Սակայն Սրբազանը, քաջ գիտակցելով փախստականներին անհապաղ օգնություն տրամադրելու առաջնայնությունը, մի քանի հազար ռուբլի պարտք է անում ու փոխադրում կարոտյալներին։

Ապա նույն երեկոյան առաջնորդարան է հրավիրում Թիֆլիսի հարուստներից շատերին և հանգանակություն անում հօգուտ գաղթականների։
Ալ․ Մանթաշյանցը ուշ է գալիս ժողովի և տեղեկանալով եղելությանը, ասում Սրբազանին․ «Ինչու՞ էիր այդպես նեղանում, մի՞թե ես պատրաստ չէի,-ու բացելով քսակը՝ շարունակում:-Սրբազան ջան, վերցրու՝ ինչքան ուզում ես»։ Գևորգ Սրբազանը հրաժարվում է և պատասխանում․ «Պարոն Աղէքսանդր, քո քսակը ազգի շտեմարանն է, կարևոր դեպքում քո քսակը հարկավոր կլինի»։


«Կարևոր դեպքերը» հետագայում վրա հասան․ Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի հորդորով Ալ․ Մանթաշյանցը նորոգեց Թիֆլիսի Վանքի ավագ եկեղեցին, Էջմիածնի Մայր տաճարը, կառուցեց Ներսիսիյան հոգևոր դպրանոցը։
Այդպես են նաև ազգ պահել:


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 34779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

"hy ñÃâ¬ÅË ÅâūŶÅËÅËŵÅËŶ/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ