Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Հայաստան վերադարձավ ևս 5 գերի

Հայաստան վերադարձավ ևս 5 գերի
10.02.2021 | 15:32

Երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից։ Նրանց «Էրեբունի» օդանավակայանից անմիջապես զինվորական հոսպիտալ տեղափոխեցին։


Հունվարի 28 նույն խմբից ևս 5 ռազմագերի էր Ադրբեջանը փոխանցել հայկական կողմին։ Երևան ժամանածների թվում էր ալավերդցի ժամկետային զինծառայող 18-ամյա Արայիկըմ նրա գերեվարման մասին հարազատներն ադրբեջանական տեսանյութերից էին տեղեկացել։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ Երևան են վերադարձրել 5, Բաքու՝ մեկ գերու: Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։

Դիտվել է՝ 4675

Մեկնաբանություններ