Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների վառ հիշատակին նվիրված բարեգործական համերգ

Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների վառ հիշատակին նվիրված բարեգործական համերգ
15.01.2021 | 12:30

«Հայաաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ, հունվարի 30-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների վառ հիշատակին նվիրված բարեգործական համերգ։

Հայոց բանակին ու քաջարի հայ զինվորին նվիրված, ինչպես նաև ռազմահայրենասիրական սիրված կատարումներով հանդես կգան՝ Նարե Գևորգյանը, |Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը, Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանն ու Արշակ Ստեփանյանը եւ այլոք։

Համերգի հասույթը առանձին ֆինանսական աջակցության տեսքով կտրամադրվի պատերազմից վերադարձած եւ վերականգնողական բուժում ստացած սոցիալապես, անապահով զինվորների ընտանիքներին:

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ