Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
12.12.2020 | 19:25

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի հարավում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

Դիտվել է՝ 5394

Մեկնաբանություններ