Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ երեկ ուշ երեկոյան, տևական հիվանդությունից հետո, հավերժի ճամփան բռնեց տաղանդավոր գեղանկարիչ, «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (ՆԻԿՕ):
Մեր խորին ցավակցությունը սիրելի գործընկերոջ կյանքի անբաժան ուղեկից, «Իրատեսի» գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին, թերթի գովազդային բաժնի պատասխանատու Վաչիկ Մելիքսեթյանին, Տիգրան, Հրաչ, Ռուզան Մելիքսեթյաններին, բոլոր հարազատներին, մտերիմներին ու ընկերներին անդառնալի կորստի կապակցությամբ:
Անփարատելի վշտով սգում ենք մեր գործընկերոջ վաղաժամ մահը և տեղեկացնում, որ «Իրատեսի» հաջորդ համարը հիշատակի տուրք է լինելու տաղանդավոր գեղանկարչին:
Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18.00-ին:
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 8-ին՝ նույն եկեղեցուց, ժամը 13.00-ին: