Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Առաջին հոբելյանը

Առաջին հոբելյանը
08.12.2017 | 03:28

Մեր եռյակ-դյուցազնիկները մեկ տարեկան են:
ՄԻՔԱՅԵԼԸ:
ՆԱՐԵԿԸ:
ԱԲԵԼԸ:


ՈՒ այսքա՜ն տարբեր: Ամեն մեկը՝ իր բնավորությամբ: Յուրաքանչյուրը՝ սեփական խառնվածքով: Երեքով իրար հետ՝ մի ամբողջ աշխարհ, անհաշվելի գանձ, անպարփակ հարստություն:
Առողջ ու անհոգ մանկություն ձեզ, փոքրիկ հայորդիներ, մայրիկ-հայրիկով, տատիկ-պապիկներով հարուստ տասնամյակներ: Եվ իհարկե՝ սեփական հայրենիքում:
Շնորհավոր առաջին հիշարժան հոբելյան, մեր գործընկեր Միշա Լևոնյանի սիրելի թոռնիկներ:

Դիտվել է՝ 22021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ