ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդի բարձունքում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Ցեղասպանույթան անմեղ զոհերի:
Նախագահի հետ Ծիծեռնակաբերդ են այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու այլ պաշտոնյաներ: