Շատ մարդիկ աշխարհում շփոթված են, թե ինչու է ոստիկանական բաժանմունքի գրավումը հանգեցրել Հայաստանի բնակչության և իշխանությունների անդառնալի պառակտման՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը` ներկայացնելով իր մտորումներն այս հարցի շուրջ:
«Տարիներ շարունակ անցկացվող խաղաղ ցույցերը, անվերջանալի համակարգային կոռուպցիան, դատական անհավասարությունը, ոստիկանության պահվածքը, ընտրական համակարգը, արտաքին միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասն են հանգեցրել իշխող կառավարության դեմ ընդվզման», - գրում է Թանկյանը: Նաներկայացել է այս օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետագա հնարավոր արդյունքները.
1. Ընտրախախտումներն այլևս անտարբերության չեն մատնվի և կհանդիպեն Հայաստանի բնակչության դիմակայությանը` սկսած 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից:
2. Մենք չենք ցանկանում օտար իշխանություններն իրենց սեփական քաղաքական շահերի համար օգտագործեն մեր երկրում տեղի ունեցող ցույցերը:
3. Հայոց սփյուռքը ևս հավասարակշռության կարիք ունի, որը պետք է սահմանվի երկրի ներսում:
4. Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ` հանրային ֆորումների միջոցով:
5. Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվի:
6. Ոստիկանական համակարգը նույնպես վերապատրաստման կարիք ունի:
7. Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ:
«Եվ որ ամենից կարևորն է, պետք է հենց հիմա դադարեցնել արյունահեղությունը Երևանի փողոցներում», - իր գրառումն ավարտում է Թանկյանը: