Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը
28.05.2016 | 12:39

Այսօր Մայիսի 28 է՝ մեր պատմության ամենապայծառ էջերից մեկը, երբ 1918-ի այս օրը և նախորդած օրերին ժողովուրդը ապացուցեց սեփական ուժերով ապրելու իրավունքը, հերոսաբար պաշտպանվելու փառահեղ օրինակ տվեց` տևական ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ դարձնելով:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918-ի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ Ապարանից և Ղարաքիլիսայից հետո` ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: ՈՒղիղ 98 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով և Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»,- այս ձևակերպումն է Հայաստանի անկախության հռչակագրում: Անգնահատելի է Հայաստանի Առաջին Հանրապետության դերը պետական կառավարման մարմինների ստեղծման գործում:

Ցավոք, Հայաստանի անկախ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ և Հայաստանը կորցրեց անկախությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի ներխուժման հետևանքով:
Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:


Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920-ի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ: Չնայած կարճ կյանքին, Առաջին Հանրապետությունը սկզբն էր պետականության վերահաստատման: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված չէր նույն ճակատագիրը, ինչին արժանացել էր արևմտահայությունը:

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ