Այսօր Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան երկարաշունչ հարց է ուղղել՝ ի՞նչ կարող եք ասել և անել ադրբեջանական հողերի օկուպացիայի հարցով, թվարկելով ադրբեջանցիների բոլոր ելութներում հնչող նույն դրույթները: Եվրահանձնաժողովի նախագահը, դահլիճի ծափահարություններին արժանանալով՝ հնչեցրել է լակոնիկ պատասխան՝ «Առաջին հերթին դադարեք կրակել»: