ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ՀԴԿ-ն դժգոհ է ներքին քաղաքականությունից

ՀԴԿ-ն դժգոհ է ներքին քաղաքականությունից
01.03.2013 | 16:56

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ընդունում է ՀՀ նախագահի ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները և համարում է, որ հաղթել է Սերժ Սարգսյանը: «Մենք, ընդունելով Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, խիստ քննադատում ենք ներքին քաղաքականությունը»,- այսօր «Դեբատ» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀԴԿ անդամ, գիտաշխատող Հայկ Մելիք-Ադամյանը: Թե ինչու են դժգոհ` նա պարզաբանեց. «Այս ընտրությունները բացահայտեցին էլեկտորատի դժգոհությունը, և Սերժ Սարգսյանը պետք է միջոցներ ձեռնարկի` ազատվելու օլիգարխիկ գործիչներից»: Քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը հարցրեց` հինգ տարին բավարա՞ր չէր Սերժ Սարգսյանին` բարեփոխումներ իրականացնելու համար: Հայկ Մելիք-Ադամյանն էլ պատասխանեց, թե ձերբակալվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նա հիշեցրեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 36-37 տոկոս քվե, և պետք է հաշվի առնել նրան ձայն տված ընտրողների կարծիքը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ