Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Գրանիշ խուժանական»

«Գրանիշ խուժանական»
21.02.2013 | 16:01

Փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին հանգստի և ժամանցի «Ակումբ» կենտրոնում (The Club, Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Այս համարը կոչվում է «Գրանիշ խուժանական» և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Թողարկման գլխավոր խնդիրը գեղագիտական բարձր արժեքներով առանձնացող էրոտիկ գրականության (խմբագրակազմի բնորոշմամբ` խուժանական) և առանց գեղագիտական հենքի` միայն արծարծվող թեմայով և բառապաշարով էրոտիկ (խմբագրակազմի բնորոշմամբ` խուժան) գրականության տարանջատումն է, թացը չորի հետ խառնելու հասարակական կարծրատիպը կոտրելու փորձ:

Համարը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ: Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից` Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան:
Շնորհանդեսի օրը նախատեսվում են նաև տարվա ընթացքում գրականության ոլորտը լավագույնս ներկայացրած և լուսաբանած լրագրողների, լրատվամիջոցների պարգևատրություն, խաղարկություններ համարը գնողների միջև և հյուրասիրություն:
Շնորհանդեսի օրը հանդեսը 1500-ի փոխարեն կվաճառվի 1200 դրամով:

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ