ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ. «Ես տեսա», «Արևային էտյուդ»

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ. «Ես տեսա», «Արևային էտյուդ»
03.10.2012 | 16:31

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՍ ՏԵՍԱ

Ասում են` խավարում էլ չի լինի

Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում, որը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Խաղաղ օվկիանոսից, Արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը կծածկի Արեգակի սկավառակի հիմնական մասը` եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:
- Այդ օրը ես արևից շուտ արթնացա: Արևից երկար եմ ապրելու:
-Գլուխ մի գովա, աչք չկպցնելը արթնանալ չի:
-Երկար չեմ ապրի… Այդ օրը արևն անվերջ մայր էր մտնում:
-Ըստ էքզյուպերիի ՞ :
-Ըստ Էքզյուպերիի` արևը 23 անգամ է մայր մտնում: Ես անվերջ վերջալույս տեսա:
-Սիրո ՞ւն էր,-հարցնում ես:
-Հա: Վերադարձի ճանապարհին մեծ-մեծ քարեր տեսա երկնքից կախված:
-Սիրո ՞ւն էր,-էլի հարցնում ես:
-Արևի հոտ էր գալիս քո քաղաքի քարերից: Իսկ արևն անվերջ մայր էր մտնում:…Ճանապարհից առաջ սուրճը սովորույթի ուժով խմեցի:
-Անշաքա ՞ր էր:
-Չէ, անմարմին:
-Լույսը մի կե ՞րպ բացվեց:
-Հա: Ու ես տեսա քո քաղաքի դժվար բացվող առավոտը:
-Արևը չնկատե ՞ց քեզ:
-Ես հեռացա:
-Նա ոչինչ չասա ՞ց:
-Ա րևը ՞:
-Ըհը:
-Դու գիտես:
-Ասաաա:
-Արևը ետ տարավ ուսերիս թափված մազերը, գրեթե խոնավ, ու մատներով երկու համբույր նկարեց: Ես չեմ հավատում արևի գոյությանը: Օտար քաղաքում արևներ չկան:
-Միայն վերջալո ՞ւյս:
Լռում եմ: Ինձ թվում է` առաջին անգամ նայում ես աչքերիս` օտար քաղաքի պես:
Ես նայում եմ արևին:
-Քո տանը խմած սուրճը քեզ նման էր,-ասում եմ,- անշաքար էր ու անմարմին…
Նստած եմ ծնկներիս, դեռ չլվացված օրվա պես կեսհագուստ, աչքերիս` անքնության հետքեր:
Ավազի հատիկները պարանոցիս վրայով ցած են իջնում` անշտապ ու անհետք:
Մատներդ են:
Արևը թաքնվում է քո տան դռան ետում:
Քո քաղաքում լուսաբաց չկա:


Ես տանն եմ, իմ քաղաքում, ուր արևը մայր է մտնում բոլորի համար, իսկ առավոտները ես Հախվերդյան եմ լսում:
Իմ քաղաքում Արեգակի օղակաձև խավարումը ոչ ոք չէր տեսել: Խավարման ժամերին Երևանում գիշեր էր:

ԱՐԵՎԱՅԻՆ ԷՏՅՈՒԴ

…Արևը գլուխը դրեց ծնկներիս, ասաց, որ հոգնել է:

Հորս աչքերն ուներ արևը, ու նրա պես «Հայր մերն» էր ասում քնելուց առաջ:
Հորս «Հայր մեր» ասող աչքերի մեջ գլուխը ծնկներիս դրած արևներ տեսա:
Արթնացա կեսօրին:
Ծնկներիս արևի հետքեր կային…

Դիտվել է՝ 153590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ