19.03.2019|
21:15
Եթե Հայաստանում քննադատության դիֆիցիտը լիներ և մենք ժողովրդավարության, խոսքի ազատության իմաստով երկրում ունենայինք քննադատությունների սահմանափակում, ապա այդ դեպքում ճիշտ կլիներ վարչապետից ակնկալել ինքնադատություն։ Սակայն քանի որ մենք վերը թվարկած խնդիրները չունենք, ապա կարծում եմ ներողամիտ կգտնվեք , որ ձեր առաջարկած դերը չստանձնեմ՝ առնվազն հիմա։ Բայց մի առիթով ասել եմ և հիմա էլ կկրկնեմ ՝ բացառում եմ որ Հայաստանում գտնվի ավելի մեծ և ավելի ուժեղ քննադատ կառավարության և անձամբ իմ գործունեության նկատմամբ քան ես ինքս եմ ։ Այնպես որ համոզված եղեք որ չկա որևէ հիմնավորված քննադատություն, որ սկզբում ուրիշից լսեմ նոր հետո ինձնից։ Բոլոր քննադատությունները ես ինքս ինձնից եմ լսում նոր հետո մյուսներից: