«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

2026 թ. ընտրություններում իրավիճակ կփոխվի և քաղաքական դաշտը կունենա այլ դասավորվածություն

2026 թ. ընտրություններում իրավիճակ կփոխվի և քաղաքական դաշտը կունենա այլ դասավորվածություն
18.07.2024 | 14:57

Կարծիք կա, որ եթե 6 տարի շարունակ «նախկինների» և «ներկանների» կաղապարի մեջ գտնվող հանրությունը ևս 2 տարի ականատես լինի քաղաքական պորտապարերին, ապա հանրության 80 %-ը հիասթափվելու է բոլորից։

Եվ եթե ոմանց թվում է , որ 2026 թ. լինելու է 20 % մասնակցություն ու «նախկինները» և «ներկանները» դիրքավորվելու են ԱԺ-ում` շարունակելով ևս 5 տարի քաղաքական լամբադան, չարաչար սխալվում են։

Կարող է այնպես ստացվել, որ ոչ հեռու ապագայում առաջ գան նոր դեմքեր, ովքեր կապ չունեն հակահայ արտաքին ուժերի հետ, կատարյալ հայամետ են ու որևիցե կապ չեն ունեցել «նախկինների» և «ներկանների» հետ։

Այդ ժամանակ 2026 թ. ընտրություններում իրավիճակ կփոխվի և քաղաքական դաշտը կունենա այլ դասավորվածություն։

Ինչպես Ֆրանսիայում, կարող է տեղի ունենալ աննախադեպ մասնակցություն ընտրություններին ու «նախկինները» «ներկանների» հետ միասին հայտնվեն ընդդիմադիրների շարքերում։

Բայց դա չի նշանակում, որ «նախկինների» և «ներկանների» կողմից վերբովկա եղած անձանց բերելու են առաջին պլան, և վերջիններին հաջողվելու է նրանց սղացնել որպես «յուղը վրեն» քաղաքական դեմքեր։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ