ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Էլիտայի փոխարեն ջեբկիր գանձագողեր են

Էլիտայի փոխարեն ջեբկիր գանձագողեր են
22.09.2024 | 09:34

Ստեֆան Ցվեյգը գրել է, որ երբ հրեաները հարստանում են, իրենց զավակներին որակյալ կրթություն են ապահովում, 3-րդ սերնդում լինում են գիտնականներ, արվեստի մարդիկ: Հայտնի «Կնքահայրը» ֆիլմում մաֆիայի ղեկավար Մայքլ Կոռլեոնեի որդին օպերային երգիչ էր։ Արցախի կորստի, Հայաստանի ներկա ծանր վիճակի հիմնական պատճառներից մեկն այն է , որ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չձևավորվեցին քաղաքական, տնտեսական, ռազմական, մտավոր էլիտաներ։ Տհաճ մականուններով մեր մեծահարուստները անկախության 33 տարում մնացին նույն ջեբկիր գանձագողերը, քաղաքական «կարկառուն» գործիչները օտար կենտրոնների խամաճիկներն են, գեներալիտետը՝ օտարին ծառայող, հողեր հանձնելու համար հերոսի ու գեներալի կոչում ստացածներ, մտավորական կոչվածները՝ իշխանության կերակրատաշտից փշրանքներ փախցնողներ։ Բացառություն անհատները չեն հերքում, հաստատում են այս տհաճ իրողությունը։Պետք է փոխենք այս կեղծ էլիտաներին, եթե չփոխենք, հարափոփոխ, զարգացող աշխարհում ուրիշների ոտքի տակ ընկնելով՝ կկորչենք, կկործանվենք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ