Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նաիրա Զոհրաբյան․ «Վիծիկ դանա» կամ պաչիկներ հեռավոր Բհուբանեշվարից

Նաիրա Զոհրաբյան․ «Վիծիկ դանա» կամ պաչիկներ հեռավոր Բհուբանեշվարից
28.06.2020 | 15:05

Անկեղծ մի բան խոստովանեմ։ Տեւական ժամանակ է չէի հասկանում թե ինչու, ասենք, իմ ֆեյսբուքյան գրառումները այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասին, կորոնավիրուսի դեմ իշխանությունների տապալած պայքարի մասին, Հայաստանի կրթական համակարգի մասին, նարդու ֆեդերացիայի եւ Հայաստան ներկրվող կոսմետիկայի որակի մասին էդպես ահավոր ջղայնացնում էին Hiya Cosh-ին հեռավոր Բանգալորից, Jahid Hasan-ին նույնքան հեռավոր Վիջայավադայից, Munsi Ryaj-ին Ահմադաբադից, Dibar Uddin-ին Նագապուրից, ինչպես նաեւ՝ Բանգլադեշի, Սոմալիի եւ Աֆրիկյան ու Ասիական մայրցամաքի մեր մյուս գլոբալիստ համամոլորակցիներին, ովքեր իմ յուրաքանչյուր գրառման տակ ջղայն սմայլիկ էին դնում։


Մտածում էի՝ երեւի խորը կոսմոպոլիտ ու գլոբալիստ են, այսպես ասած՝ աշխարհի քաղաքացի եւ շատ են ուզում, որ Հայաստանում «Գնումների մասին» օրենքում սողանցքներ չլինեն։ Բայց, երեկ ես իմ արդեն անչափ հարազատ դարձած Hiya Dibar-ին ու մյուսներին տեսա Միքայել Մինասյանի լայվի տակ ու հասկացա, որ ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ։

Հիմա, ասածս ի՞նչ է։ Մի թեթեւ Լորիսություն անեմ ու դիմեմ ՀՀ կառավարությանը։ Պարոն կառավարություն, էս ՊՈԱԿ-ը լրիվ իրան տվել անցել ա, լավ չեն աշխատում, հեչ լավ չեն աշխատում։ Կարա՞ն չէ, օրինակ, հայկական բոլոր ավանդական ադաթներով, տեղը-տեղին ֆեյքեր բացեն, ինչպես արել են մշտապես, վերցնեն ոչ թե հնդիկ ու բանգլադեշցի մեր համամոլորակցիների պրոֆիլները, այլ գողանան վրացիների, հույների, իսպանացիների, իտալաիցների պրոֆլիները, սեփականաշնորհեն նրանց ընտանեկան վիդեոները, բանակի քեֆի, կնունքի, հարսանիքի, հորքուրի պանիխիդայի նկարները, որ շարքային հայ ֆեյսբուքիստը տեսնի ու ասի՝ «դե իրական մարդիկ են է՞լի, ֆեյքեր չեն, տեսեք, դաժե սպորտզալից վիդեո են քցել»։ Կարա՞ն չէ էդ հսկայական գումարների դիմաց, որ ստանում են մեր ՝ հարկատուներիս հաշվին, մի քիչ ավելի սրտացավ վերաբերվեն իրենց վստահված բարձր ու վեհ առաքելությանը։ Ի վերջո, մեր համամոլորակից Dibar-ը հո պարտավո՞ր չի ամեն օր մտնի հայաստանյան ընդդիմադիր գործիչների ֆեյսբուքյան էջեր ու առավոտից սթրեսի ենթարկվի։ Իրենց երկրներում էլ չէ՞ հազար ու մի պրոբլեմ կա։ Հնդկաստանի Քաշմիր քաղաքում ընդամենը վերջերս ձերբակալեցին Պակիստանի երեք քաղաքացու՝ մեղադրելով շպիոնաժի մեջ, իսկ Բանգլադեշում ընդհանրապես չեն դադարում վերջին կոռուպցիոն սկանդալների հետ կապված բացահայտումները։ Հիմա մեր սիրելի Dibar-ն ու Munsi-ը հո հազար կտոր չե՞ն լինելու։
Ուստիեւ՝ առաջարկում եմ ֆեյքաբուծարանի պրեմյաները կտրել եւ արժանահավատ ֆեյքերի արտադրության բաց մրցույթ հայտարարել՝ բնականաբար, ՀՀ «Գնումների մասին» օրենքի տառին ու բառին համապատասխան։

Դիմակ կրեք ու առողջ եղեք։

Հ. Գ. Եվ հիմա, հնդկերենով դիմում եմ մեր հնդիկ եղբայրներին. «भाईचारे का भारतीय लोगों की गरिमा अपमान जो लोग, आप हर दिन मेरे रिकॉर्ड में क्या मिलेगा?»

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ