Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

ՈՒզու՞մ ես առանց նիկոլ Հայաստան, ժամը 18։00-ին արի Հանրապետության հրապարակ

ՈՒզու՞մ ես առանց նիկոլ Հայաստան, ժամը 18։00-ին արի Հանրապետության հրապարակ
06.10.2024 | 11:38

Նայում եմ վերջին օրերի լրահոսն ու հերթական անգամ ինքս ինձ համար արձանագրում, թե քանի մաղի միջով պետք է անցնի մարդը, որպեսզի վերջապես հստակ երևա՝ մեջը փոքր Նիկոլ կա՞ նստած, թե ոչ։

2018-2019 թթ. շատ էր խոսվում այն մասին, որ քայլողների հեղաշրջումը ջրի երես հանեց մեր հանրության մեջ եղած ողջ կեղտը։

Պարզվեց չէ։ Այն ժամանակ կեղտի մի մասն էր միայն ինքնարտահայտվել։

Հաջորդ նման մեծ ալիքը 2020նթ. պատերազմից հետո բարձրացավ։

Հետո դավաճան իշխանություններին հեռացնելուն ուղղված տարբեր շարժումների ընթացքում։

ՈՒ թվում էր արդեն, թե վերջ՝ ամեն ինչ պարզ է, ջրերը զուլալվել են, բայց, ցավոք, ո՛չ։ Դա դեռ այդպես չէ։

Հիմա էլ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն է պատռում լատենտ նիկոլականների դիմակները։

ՈՒ այս բացահայտումների գործընթացն սկսում է անվերջանալի թվալ։ Մարդ օրը մի քանի անգամ ուզում է բացականչել՝ և դու՞, Բրուտոս։

Ինչևէ, սա էլ է ճանապարհ, որ պետք է անցնենք։ Հաղթանակն ամենաազնիվներին ու նվիրյալներին է տրվելու։ Թող այն ուշանում է, բայց ոչինչ։ Կարևորը ջրերը զուլալվեն, իսկ նիկոլականությունն իսպառ ոչնչանա։

Դե իսկ ճանապարհը հստակ է։

ՈՒզու՞մ ես առանց նիկոլ Հայաստան, ժամը 18։00-ին արի Հանրապետության հրապարակ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ