Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Մարդիկ 100 տարի քաղաքականության մեջ են, բայց քաղաքական մեխանիկայից միշտ 0 են ստանում

Մարդիկ 100 տարի քաղաքականության մեջ են, բայց քաղաքական մեխանիկայից միշտ 0 են ստանում
14.09.2024 | 07:23

Մարդը ողջ գիտակից կյանքը քաղաքականության մեջ է եղել, դարձել է վարչապետ և նոր հասկացել, որ մեր փոխարեն ոչ ոք մեր խնդիրները չի լուծելու (լրիվ, մեկին մեկ իմ գաղափարախոսությունն է տանում առաջ):

Սա միայն Նիկոլի մասին չէ։ Սա հայրենի քաղաքական մտքի ֆենոմենն է։ Մարդիկ 100 տարի քաղաքականության մեջ են, բայց քաղաքական մեխանիկայից միշտ 0 են ստանում։ Մինչդեռ այս մոլորակի վրա ամեն ինչ ունի իր մեխանիկան, այդ թվում՝ աշխարհաքաղաքականությունը։ Պետք է հասկանալ, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ, ինչը կարելի է, ինչը՝ ոչ, և մի հատվածը մյուսի հետ ինչպես է հատվում ու ինչ էներգետիկայով կապվում։

Ոմանք մինչև հիմա նեղվում են, որ 1996-ին Պորտուգալիայում մեզ ասել են օկուպանտ: Կամ ուզում են Իսրայելի նման դաշնակիցներ ունենալ, բայց չեն նայում մեդալի մյուս կողմը, որ Իսրայելը ինքն իրենով այնքան ուժեղ է, որ այդպիսի դաշնակիցներ ունի։ Ոչնչությունները դաշնակիցներ չեն ունենում։ Այս թեմայով լավագույն միտքը արտահայտված է Բայդենի օգնական Ջեյք Սալիվանի «Ամերիկայի հզորության աղբյուրները» հոդվածում։ Այնտեղ հստակ սահմանվում է՝ ԱՄՆ-ի հզորության աղբյուրները երկրի ներսում են, իսկ դաշնակցային կապերը ծառայում են որպես այդ հզորությունը ավելացնող միջոցներ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ