Մի անգամ ես նամակ ստացա Բեռնարդ Շոուից: Նա ինձ հրավիրում էր իր մոտ: Բնականաբար, հրավերն անմիջապես ընդունեցի: Շոուի տանը ես հանդիպեցի Հերբերտ Ուելսին: Հերբերտ Ուելսը դառնությամբ պատմում էր, որ պատրաստ է այրել իր բոլոր 68 վեպերը միայն այն բանի համար, որ դրանք դույզն-ինչ չեն փոխել աշխարհը…
Սրանից ուղիղ քառորդ դար առաջ՝ 1997 թվականի իմ` «Անկում» ( DEKADENKE) շարքում բանաստեղծություն ունեմ «Իմաստունները լռել են կրկին» վերնագրով: Որտեղ, կարծես, մարգարեանում եմ այս օրերի համար «-Սուտը կեղծիքի՜ց պիտի մոլորվի» տողով:
Դառը ճշմարտություն, ու սա հենց կատաղի սատանիզմն է, որ գլոբալիզացիայի ու կորոնավիրուսի տեսքով եկավ՝ համապատասխան անձ-աղետով, նավաբեկության, իններորդ ալիքի, գլխներիս թափվող կարկուտի պես:
1956 թ. ԽՍՀՄ զինված ուժերը պետք է զորավարժություններ անցկացնեին Ադրբեջանում։ Այդ նպատակով Կիրովաբադ էին ժամանել զորավարներ Հ. Բաղրամյանը և Վ. Չույկովը։
Հայրենական բոլորապտույտ, փոթորկավտանգ քամի է... Ավազահատիկներն ու փոշին փակում են մեր աչքերը։ Հարկ է ձեռքերը թաշկինակներ անել` մաքրվելու համար մանր-մունր երևույթներից, շեղումներից, առկա կուրությունից, որ անցնելիք ճամփան հստակ լինի։