Նիկոլ Փաշինյանը Կիպրոսի նախագահին հայտնել է, թե Ադրբեջանի հետ խաղաղությսն պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է։ Դիվանագիտության կանոնն է`ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։ Պարզ է, որ չհամաձայնեցված 20 տոկոսը կազմում են ամենակարևոր հարցերը, որոնց վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն հակառակ դիրքորոշում։
Բավ է «խաղաղություն» բառը երկնային մանանա սարքելով` խաբեք պատերազմի արհավիրքները տեսած ժողովրդին: Խաղաղության ոչ մի պայմանագիր չի ապահովում կայուն խաղաղություն, եթե չունես ամուր պետություն, հզոր դիվանագիտություն, ուժեղ դաշնակիցներ և մարտունակ բանակ։
Ոսկան Սարգսյան