Աստծո կանչը
Սեպտեմբերի 11
Ես եկա, որպեսզի կյանք ունենան և`
առավել ևս ունենան (Հովհ. Ժ. 10):
Այո, Ես ` ձեր Տերը, առատորեն եմ տալիս: Լիառատ, հորդաբուխ, իր ափերից ելնող կյանքը Ես եմ, որ տալիս եմ ձեզ: Ես այս բանի համար եկա: Կյանքը` հոգու կյանքը, հավիտենական կյանքը, որ բաբախում է ձեր էության մեջ և կենդանություն տալիս ձեր մտքին ու մարմնին:
Առատաձեռն բաշխող: Արքայական տվող: Ես եկա, որ մարդիկ կարողանան ինձ հետ տնկակից ապրել: Ասածս այն կյանքն է, ինչի մասին ակնարկեցի. «Ես եմ որթատունկը, և դուք ճյուղերը»: Որթատունկի կենսահյութը իր ճյուղերի մեջ է:
Մեր կյանքը` ձեր և Իմ, մեկ են: ՈՒրեմն, երբ կա մտերիմ շփումը, ինչ որ առկա է Իմ բնության մեջ, ձեզ է անցնում ինքնաբերաբար:
Ես եմ սերը, ուրախությունը, խաղաղությունը, զորությունը, ուժը, բժշկությունը, խոնարհությունը, համբերությունը և այն ամենը, որ դուք տեսնում եք Իմ` ձեր Տիրոջ մեջ: Այս բոլորը դուք առատորեն կունենաք, երբ Իմ կյանքը հոսի ձեր կյանքի մեջ: ՈՒրեմն` քաջություն:
Այդ դուք չէ, որ ձեզ սիրող, զորավոր, համբերող կամ խոնարհ եք դարձնում: Պարզապես դուք շարունակ ապրում եք Իմ մեջ, և Իմ կյանքը կատարում է այդ հրաշալի փոփոխությունները: