Գետանցի ժամանակ հոգնած ձիերին չեն փոխում, գնդակահարում են պաարզապես:
Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:
ՈՒրեմն ինչու՞, հանրապետական Դոնալդ Թրամփը հունիսին, իր իսկ
ձեռքով, դեմոկրատների ժամանակին սպիտակաթույր հովատակ, այժմ հալից ընկած յաբուին փոխեց շոկոլադագույն կայտառ, ծիծաղկուն զամբիկով:
Կարող էր չէ՞, հունիսի դեբատից հրաժարվել ու վաղվա՝ սեպտեմբերի 10-ի դեբատով ջախջախել:
Կարող էր, բայց չարեց:
Ավելի ճիշտ՝ հրամայեցին այդպես վարվել:
ՈՒրեմն, թող ամերիկյան նախագահական էժանագին ընտրաշոուն խաղարկեն համաշխարհային հանդիսատեսի
առաջ:
Հանդիսատես, որ համոզված է, թե տեսնում է ժողովրդավարական մրցակցության արդար պայքարում նոր պրեզիդենտի ծնունդը:
Սերվանտեսի անմահ հերոսն էլ էր համոզված, որ ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ