-
22.10.2012|
12:17
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, հայտարարել է Թուրքիայում լրագրողների իրավունքների սիստեմատիկ խախտման դեպքերի մասին։
-
22.10.2012|
12:13
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կիրակի մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
-
22.10.2012|
11:55
Բեյրութի հարավ-արևմուտքում կատաղի կրակահերթեր են ընդդիմության ակտիվիստների և իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչների միջև։
-
22.10.2012|
11:35
Քուվեյթում կիրակի ավելի քան 100 մարդ, այդ թվում 11 ոստիկան է վիրավորվել ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումից։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։
-
21.10.2012|
21:03
Լիբանանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել վարչապետի նստավայր ներխուժել փորձող ցուցարարների նկատմամբ։ Լիբանանի ընդդիմությունը ներկայացնող ցուցարարները կոչ են անում կառավարության ղեկավարին հրաժարական տալ։
-
21.10.2012|
20:23
Այսօր Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում օրենսդիր մարմնի ղեկավար է ընտրվել Հանրապետական կուսակցության առաջնորդ, 44-ամյա Դավիթ Ուսուպաշվիլին։ 150 պատգամավորներից 88-ը պաշտպանել են նրա թեկնածությունը։
-
21.10.2012|
15:05
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
-
21.10.2012|
14:59
Վերջինս զոհվել էր ուրբաթ օրը Բեյրություն տեղի ունեցած հզոր պայթյունից։ Ընդդիմության առաջնորդները կոչ են արել իրենց կողմնակիցներին միանալ թաղման ընթացքին, որը վերաճելու է հակասիրիական զանգվածային հանրահավաքի։
-
20.10.2012|
13:49
Իրանի հարավ-աևմուտքում վթարի է ենթարկվել ուսանողների տեղափոխող ավտոբուսը։ 21 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել։
-
20.10.2012|
12:46
Լիբանանի մի շարք քաղաքական գործիչներ մեղեդրել են Սիրիային՝ երեկ Բեյրութում հզոր պայթյունը կազմակերպելու համար։ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղսակից է Լիբանանի ուժային կառույցների ղեկավարների դեմ իրականացված մահափորձին։