ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում
27.04.2024 | 18:39

Ապրիլի 24-ին, Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված “Կենաց խաչ” հուշակոթողի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։ Արարողությունը սկսվեց ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդեց 1 րոպե լռություն` բոլոր ժամանակների ցեղասպանությունների և պատերազմների զոհերի հիշատակին։ Այնուհետև խոսք առավ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը, ով իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի շարունակականության անհրաժեշտությունը, քանի որ “մոռացումը տանում է դեպի աղետների կրկնում, մի բան, որին ականատես ենք լինում ներկայումս, այս ժողովրդավարական կոչվող 21-րդ դարում”:

“Ի հեճուկս մոռացումի և ուրացումի` մենք պետք է շարունակենք պայքարը` Հայոց ցեղասպանության միջազգային և, մասնավորապես, Իսպանիայի կողմից, ճանաչման գործընթացը, քանզի պատմությունը հակում ունի կրկնվելու, իսկ մենք պարզապես իրավունք չունենք դա թույլ տալու”,- հավելեց Ղուկասյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, մասնավորապես իսպանացի բարեկամներին և, նրանց թվում, Միսլատայի քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունների` Սոցիալիստական (PSOE), Ժողովրդական (PP), Կոմպրոմիս (Compromis) և ՎՈՔՍ (VOX), խոսնակները` Պեպի Լուխանը (Pepi Luján), Տոնի Սանաբրիան (Toni Sanabria), Սիլվիա Մայկեսը (Silvia Maiques) և Ալվարո Գալանը (Álvaro Galán): Վերջիններս իրենց պատրաստակամությունը հայտնեցին հայ համայնքին` շարունակելու աջակցությունը` Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

Վերջում նշենք, որ տարածաշրջանային ոչ մի զարգացում անկարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը և իրերն իրենց անուններով կոչելու մեր վճռականությունը։ Հայոց ցեղասպանությունը բազմիցս ապացուցվել է, ճանաչվել և դատապարտվել է աշխարհի ամենաառաջատար երկրների կողմից։ Մարդկության պատմության այս ամոթալի սև էջն իր մեջ պարունակում է հենց նույն Մեծ Եղեռնը, կոտորածն ու մի ողջ ազգ հիմնովին ջնջելու պետականորեն ծրագրված բարբարոսական գաղափարը, որը պիտի ստանա իր արժանի պատասխանը, այն է` արդարության և արդարադատության վերականգնումը։

Մենք շարունակելու ենք մեր արդարացի պայքարը, և առաջիկայում ականջալուրը կլինենք ևս մեկ փոքրիկ քայլի, որը ոճրագործին կհիշեցնի իրենց պապերի` մարդկության դեմ իրականացրած արհավիրքի մասին։ Մենք հիշում ենք ու պահանջատեր ենք։

Հիշեցնենք, որ Իսպանիայում մինչ օրս ցեղասպանությունը ճանաչել են 6 մարզեր (Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Արագոնը, Նավառան և Լա Ռիոխան) և 40 քաղաքներ։

Արարատ հայկական միություն

Վալենսիա

Իսպանիա

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ