Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սիրիան պատրաստ է դադարեցնել կրակը

Սիրիան պատրաստ է դադարեցնել կրակը
24.10.2012 | 15:09

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները գրոհայինների դեմ մահմեդական Ղուրբան Բայրամ տոնին, որը նշվում է այս շաբաթ։ Սիրիայի կառավարությունը խոստացել է այդ մասին հաղորդել մոտակա ժամերին։ Բրահամին նշել է, որ ընդդիմադիր որոշ խմբավորումներ նույնպես պատրաստ են ժամանակավոր հրադադարի։

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ