ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նիգերիայում հարձակվել են քրիստոնեական գյուղի վրա

Նիգերիայում հարձակվել են քրիստոնեական գյուղի վրա
18.10.2012 | 11:52

Ավելի քան 30 մարդու դիակ է հայտնաբերվել Նիգերիայի հարավ-արևելքում գտնվող Բենուե նահանգի գյուղերից մեկում։ Ինչպես այսօր հայտնել է տեղի ոստիկանությունը, սպանվածները մահմեդական հովիվների հարձակման զոհն են դարձել։ Գյուղը, որի վրա իրականացվել է հարձակումը, բնակեցված է քրիստոնյաներով։
Իրավապահների տվյալներով՝ մահմեդականների խումբը հարձակվել և կրակի է մատնել բնակավայրը դեռևս կիրակի առավոտյան, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Հավանաբար բախման պատճառ են դարձել տարածքային անհամաձայնությունները։
Տիվ կոչվող քրիստոնյա ժողովուրդը, որ ենթարկվել է հարձակման, Նիգերիայի ամենախոշոր ազգային խմբերից է։ Այստեղ նրանց թիվը հասնում է 2,3 միլիոնի։ Այս ժողովրդի և Նիգերիայում ապրող և մահմեդականությունը դավանող էթնիկ այլ խմբավորումների միջև հաճախ են առաջանում կրոնական և տարածքային վեճեր։

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ