ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Քլինթոնը ստանձնել է Լիբիայի դեսպանի մահվան պատասխանատվությունը

Քլինթոնը ստանձնել է Լիբիայի դեսպանի մահվան պատասխանատվությունը
16.10.2012 | 12:53

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը պատասխանատվություն է կրում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի, այդ թվում՝ Բենգազիի հյուպատոսարանի անվտանգության համար, որտեղ անցած ամիս սպանվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը։
Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Քլինթոնն ընդգծել է, որ ո՜չ նախագահ Բարաք Օբաման, ո՜չ փոխնախագահ Ջո Բայդենը ներգրավված չեն դիվանագետների անվտանգության ապահովման վերաբերյան որոշումների կայացման հարցում։
Նշենք, որ Լիբիայի դեսպանի սպանությունը նախագահական նախընտրական արշավի հիմնական թեմաներից է։ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի տվյալներով՝ ավելի վաղ Պետդեպարտամենտը հրաժարվել էր ուժեղացնել Բենգազիի հյուպատոսարանի անվտանգությունը, ինչի համար բազմիցս դիմել էին Լիբիայից։

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ