Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Անտունի

Անտունի
22.07.2024 | 13:26

Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.

արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,

մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.

-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:

Ժամանակն է հանգիստ կախվել թարթիչներիս.

ո՛չ անցյալ է, ո՛չ ներկա է, ո՛չ՝ ապագա,

ես եմ նրան մութ խորքերից հարցեր տալիս,

բայց ի՞նչ ասի, երբ այլևս ինքը չկա:

Հողն է կախվել իմ ու նրա թարթիչներից,

կուտակվում է, թափվելու տեղ արդեն չունի,

մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.

-Մի՛ պապանձվիր, նորի՛ց երգիր քո «Անտունին»:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 3780

Մեկնաբանություններ

ները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am