Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Շախմատային այս բարդ խաղատախտակի վրա թագավորական քայլեր ես ունեցել

Շախմատային այս բարդ խաղատախտակի վրա թագավորական քայլեր ես ունեցել
27.09.2023 | 12:14

Մահաստան դարձար, Երկիր։ Շտկիր ողնաշարդ, մարմնիդ մեջ պտտվող վտանգածին փամփուշտը բժշկման կարիք ունի։ Անհնար է, որ քո փրկության վիրաբույժը չգտնվի։ Այլապես, բարձիթողիությունդ կթունավորի դեռ առողջ մնացած քո բոլոր բջիջները, և փրկության նշտարը քեզ չի էլ օգնի, երբ ուշանաս։

Շտկիր արդեն կորացման վտանգի հետ հարմարվող մեջքդ։ Քայլիր առաջ։

Ճանապարհիդ խոչընդոտները միայն անապատ հիշեցնող փուշն ու տատասկը չեն։ Արգելապատնեշներ կան։

ՈՒ՞ր են թռիչքիդ թևերը։ Հայի գենը ազնվական արյուն ունի, չհանձնվե՛ս։

Շախմատային այս բարդ խաղատախտակի վրա, հիշի՛ր, թագավորական քայլեր ես ունեցել։ Հնազանդեցրու ներկա ֆիգուրների անկանոն տեղաշարժը, մնա քո դաշտի տերը և չես պարտվի։

Երկի՛ր, շատ եմ ուզում հավատալ խոսքիս, խաբել հոգուս, որ հրաշքներ դեռ լինում են, որ Խոսքը ուժ ունի։ Վկա՝ աղոթքների երկնահասությունը։

Ողնաշարդ ձիգ պահիր, որ չերերաս։ Դուրս արի այս կործանարար պաշարումից:

Դեռ ուշ չէ։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7370

Մեկնաբանություններ