Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Էսօրվա պես հիշում եմ Վազգենի մեղմ ձայնը

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Էսօրվա պես հիշում եմ Վազգենի մեղմ ձայնը
27.10.2013 | 15:34

Ութսունականների կեսերին, թիվը կոնկրետ չեմ հիշում, ռադիոյի առաջին հարկի մեր սենյակի դուռը թակեց կոստյումով, թեւի տակ կարտոնե թղթապանակ, եւ թղթապանակը սեղմած ձեռքը կոստյումի գրպանում, հետաքրքիր դիմագծերով մի երիտասարդ: Թղթապանակի մեջ մեկ պատմվածք էր, իսկ երիտասարդը «Գարունում» արդեն տպագրված Վազգեն Սարգսյանն էր: Պատմվածքը ես վերցրի, մի քիչ էլ զրուցեցինք դեսից-դենից: Այն ժամանակ ռադիոյում երիտասարդ արվեստագետների մասին պատմող հաղորդաշար կար, որտեղ մեր ջահել գրողների պատմվածք- բանաստեղծություններն էին հաղորդվում, դրա դիմաց ստացած փողը էն ժամանակ բավական շոշափելի էր՝ էջը յոթ ռուբլուց սկսվում էր, մեր ջահելներն էլի մի հոգս հոգում էին ստացածով. ասենք՝ Վանոյի պատմվածքի մի յոթ էջ հաղորդվում էր, մի հիսուն ռուբլի կարող էր ստանալ, իսկ դա մի հարյուր երեսուն ռուբլիանոց աշխատավարձերի ֆոնին էլի ոչինչ: Գրողները հենց դրա համար էլ իրենց գործերը բերում էին ռադիո: Բայց մի անհարմարություն կար՝ գլխավորը բոլոր «վտանգավոր» տեղերը հանում էր: Մեր գրողներն ասում էին՝ ջհանդամը, հո տպագիր խոսք չի, փողը տան՝ հերներն էլ անիծած: Բայց կային, որ կռիվ- ղալմաղալ էին սարքում, ու շատ անգամ ես ստիպված էի լինում գլխավորի փոխարեն արդարանալ: Վազգենը հենց գնաց՝ կարդացի պատմվածքն ու տեսա՝ անդամահատելու են. բանակից գյուղ վերադարձած երիտասարդի մասին էր՝ խիստ համարձակ մտքերով: Դե, Վանոն միշտ գալիս, գլխավորին իր մտածածն ասում- հանգստանում էր, երբ իր պատմվածքին ձերք էին տալիս: Վազգենից առաջին տպավորությունս՝ լուրջ, մեղմ, հավասարակշիռ, ու շատ էի ուզում, որ նրա պատմվածքին չկպնեն: Բայց այդպես չեղավ, պատմվածքի հենց սկզբի մեծ մի կտոր դուրս եկավ, ու այդպես շատ բան պատմվածքում այլեւս անհասկանալի էր: Ու էսօրվա պես հիշում եմ Վազգենի մեղմ ձայնը, երբ հայացքը հառելով ռադիոյի երկար միջանցքի ծայրին՝ ասում էր, որ այդպես չէր կարելի, բայց եւ շատ լավ հասկանալով համակարգի ճզմիչ բնույթը:

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ