Սպասե՞լ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը
ներկա աշխարհա- քաղաքական զաարգացումների իրավիճակում:
Ո՛չ: Դա կլինի անիմաստ սպասում:
Իսկ ինչու՞ պետք չի սպասել:
Որովհետև հարցի էությունը, Կովկասի հանդեպ
աշխարհա-քաղաքական վերահսկողությունն է, Կովկասի ստատուս
քվոն:
Կլուծվի՞ այս հարցը, կլուծվի նաև հայ-ադրբեջանական խաղաղության հարցը:
Բայց պետք է աչքի առաջ ունենալ այն, որ Կովկասում խաղաղություն և կայունություն կարող է լինել միայն մի դեպքում, երբ
կովկասյան երեք հանրապետությունները լինեն անվտանգային նույն համակարգում:
Կամ, որ առավել անհավանական է՝ նույն արժեհամակարգի կրողները դառնան:
Բայց կա՞ դրան հասնելու ճանապարհ:
Այո՛, կա :
Աայլապես Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան չէր խոսի Կովկասում մշտական խաղաղության ու կայունության հեռանկարի մասին:
ՈՒ ո՞րն է այդ ուղին:
Կովկասյան երեք հանրապետությունների միավորումը:
Մեկ միասնական Կովկասյան ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա ստեղծելը (... սա էլ ծանր ու ցավոտ զիջումների բացատրությունը):
ՈՒ՞մ ազդեցության գոտում դա կլինի, ԱՄՆ-ի՞, թե՞ Ռուսաստանի, սա է հարցը:
Վստահ եմ ՝ Ռուսաստանի...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ